Էրդողանը տարածաշրջանում ատելություն է սերմանում. Իրանի արտգործնախարար
Ի պատասխան Իրանի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սուր հայտարարությունների՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Էրդողանը տարածաշրջանում՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ատելություն սերմանողի դերն է ստանձնել:
«Ավելի լավ կլիներ, եթե նրանք, ովքեր տարածաշրջանում մեծ ու անուղղելի են հասցրել իրենց անհեռանկարային քաղաքականությամբ, մշակեին ռազմավարություն, որը վստահություն կներշնչեր»,-ասել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխանության ձգտման մեջ: