211652_close_icon
views-count1131 դիտում article-date 13:18 29-03-2015

Սերմացուի բաշխման գործընթացը Վայոց ձորի մարզում ավարտվել է

Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին շուկայականից ցածր գներով ՀՀ Վայոց ձորի մարզ է ներկրվել 87100 կգ գարնանացան գարու սերմացու և հատկացվել մարզի Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Արին, Արփի, Արտավան, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Գնիշիկ, Գնդեվազ, Գոմք Ելփին, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Խաչիկ, Խնձորուտ, Հերհեր, Շատին, Չիվա, Սերս, Կարմրաշեն համայնքների հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, իսկ հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Նշենք, որ Պետական աջակցության ծրագրով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր հատկացնելու նպատակով ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նմանատիպ նյութեր