Սարավան գյուղի ճանապարհները նորոգման կարիք ունեն
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Սարավան համայնք, ուր ներկա գտնվել համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը:
Համայնքի ղեկավարը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Քննարկման ժամանակ բարձրացվել են գյուղի համար մանկապարտեզի, խմելու ջրագծի ներքին ցանցի և ոռոգման համակարգի կառուցման, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման հարցերը:
Մարզպետ Հարություն Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը և, համայնքի հողային մեծ հնարավորություններից օգտվելով, կարելի է ավելացնել ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը և զարգ տալ բնամթերքների արտադրությանը:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար: