Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մերձմոսկովյան մարզի Սերպուխովոյի ՆԳԲ կողմից 2014 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի /անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որը հանգեցրել է մահվան/ մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ս.-ն մարտի 27-ին, ժամը 16.30-ին, կամավոր ներկայացել է բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]