Boeing 733 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Չինաստանում
Այսօր թաիլանդական Orient Thai Airlines ավիաընկերության Boeing 733 ինքնաթիռը, որ ուղևորվում էր Թաիլանդի Պխուկետ քաղաքից Չինաստանի Չենդու քաղաք, տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Յունյան շրջանի Կունմին քաղաքում: Ըստ լրատվամիջոցների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Բանն այն է, որ ըստ ուևորների պատմածների, թռիչքի ընթացքում նստատեղերի վերևի հատվածում գտնվող թթվածնային դիմակները հանկարծակի դուրս են եկել:
Սկզբում ուղևորները ժամանակավորապես մնացել են հյուրանոցում, այնուհետոև այլ ինքաթիռով ուևորվել են Չենդու քաղաք: