Ցուցահանդես` «Մեգերյան կարպետս»-ում. լուսանկարներ
Այսօր «Մեգերյան կարպետս» ցուցասրահում (Հասցեն. Երևան, Աբովյան 2/5 շենք) տեղի է ունեցել Ասյա Հակոբյանի «Իմ հայ ժողովուրդ»ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին: Ա. Հակոբյանը ՌԴ նկարիչների միության անդամ է եւ քանդակագործ: Նա մի շարք լուսանկարներ վերածել է գեղանկարների: Ցուցահանդեսի մասնակից լուսանկարիչներից է Անդրանիկ Լավչյանը: Ցուցահանդեսը բաց կլինի 3 օր: