Մեծ Պահք. օրվա խորհուրդ
Մեծ Պահքի շրջանի մարտի 28-ի խորհուրդն է.
«Շատերը եղան Ղազարոսի հարության վկաներ. ոմանք ցնծում էին, ոմանք էլ՝ սարսափում: Եվ շատերը եղան Քրիստոսի հարության վկաներ. ոմանք փառավորում էին Աստծուն, ոմանք էլ՝ դժգոհում… Սակայն «եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի Նրա հետ» (Ա Թես. 4: 13):