Իրանը խաղաղ ատոմ ունենալու իրավունք ունի. Ֆրանսիայի արտգործնախարար
Իրանն ունի խաղաղ ատոմային ծրագիր ունենալու իրավունք, սակայն այն պետք է լինի թափանցիկ և վերահսկելի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Լոզանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ավելի լավ է իրանական միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ համաձայնագիրն ուշ կնքվի, սակայն ճիշտ մշակված:
Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաք են ժամանել Իրանի պատվիրակությունը և «Վեցյակի» միջնորդ երկրների ներկայացուցիչները, որտեղ կշարունակվեն միջուկային հարցով բանակցությունները: