Ուկրաինայի Լվովի շրջանում մեքենան բախվել է կանգառին. կա 5 զոհ
Ուկրաինայի Լվովի շրջանում վթարի հետևանքով 5 մարդ է մահացել:
Դեպքը տեղի է ունեցել Դուբյե գյուղում՝ «Կիև-Չոպ» ավտոճանապարհին: Ըստ ոստիկանության՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը սկզբում հանդիպակած գոտի է դուրս եկել, այնուհետև բախվել է հասարական տրանսպորտի կանգառին, ինչի հետևանքով կանգառում կանգնած մարդկանցից 5-ը մահացել է:
Դեպքի վայրում ոստիկանությունը հետաքննչական աշխատանքներ է սկսել: