Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 28-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: