Տեխաս նահանգում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
ԱՄՆ Տեխաս նահանգում US Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:
Ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքից ուղևորվելիս է եղել Տեխաս նահանգի Օստին քաղաք, սակայն վայրէջք է կատարել Հյուսթոնի միջազգային օդանավակայանում:
Ըստ լրատվամիջոցների՝ թռիչքի ընթացքում օդաչուն ինքնաթիռի շարժիչներից մեկում յուղի շավալի նվազում է նկատել, որից հետո որոշում է կայացրել ուղղությունը փոխել և վայրէջք կատարել Հյուսթոն քաղաքում:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկ շարժիչով: Բարեբախտաբար, 83 ուղևորները չեն տուժել: