Ուկրաինայում «Ан-2» մասնավոր ինքնաթիռ է ընկել
Ուկրաինայի Վոլիմսկի շրջանում «Ан-2» մասնավոր ինքնաթիռ է ընկել: Հայտնի է, որ օդաչուն զոհվել է: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ավիավթարը տեղի է ունեցել մարտի 26-ի գիշերը Լուչ Լուցկի շրջանի գյուղերից մեկում:
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը չարտոնված թռիչք է իրականացրել: Թռիչքի ժամանակ հպվել է մասնավոր տներից մեկի տանիքին, որի արդյունքում ընկել է և այրվել:
Դեպքի առթիվ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: