Իրանը դեմ է Եմենի հակամարտությանը ցանկացած երկրի միջամտությանը
Իրանի փոխարտգործնախարար Հոսին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Եմենի հակամարտությանը ցանկացած երկրի միջամտությանը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք դատապարտում ենք Եմենի գործերին արտաքին միջամտությունը, լինի դա Իրանի, Սաուդյան Արաբիայի կամ ԱՄՆ-ի կողմից: Եմենը պատկանում է բոլոր եմենցիներին: Այդ իրավիճակում քաղաքական ելքը կնշանակի, որ խմբերն ու խմբավորումները պետք է ընդհանուր հայտարարի գան»,- «Ռուսաստանն այսօր»-ի մամլո ասուլիսում հայտարարել է իրանցի դիվանագետը:
Հիշեցնենք,որ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների ԶՈՒ կոալիցիան Եմենում այս գիշեր ռազմական գործողություններ է սկսել հուսի ապստամբների դեմ, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը: