Իրանի հետ համագործակցելու համար նավթային ընկերությունը կտուգանվի 230 մլն դոլարով
Schlumberger Oilfield Holdings նավթային ընկերությանը պարտադրվել է վճարել 155,1 մլն ԱՄՆ դոլար տուգանք և ևս 77,6 մլն դոլար փոխհատուցում այն բանի համար, առանց համապատասխան թույլտվության՝ ընկերությունը Իրանի և Սուդանի հետ համատեղ գործունեություն է ծավալել 2004-2010 թվականներին:
Ընկերությունը, սակայն, գրանցված է Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ թույլատրված է նրա գործունեությունը, սակայն ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գործող նրա մասնաճյուղն իրավունք չուներ գործունեություն ծավալելու, և ընկերությունը ստիպված կլինի վճարել համապատասխան տուգանքը: