«Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի՝ պարտավորությունները չկատարելու համար. Հայոց Աշխարհ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ արտադրող կայաններին և ծառայություններ մատուցած ընկերություններին վճարումներ ժամանակին չկատարելու համար «Բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հերթական անգամ կտուգանվի: Էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացմանը հաջորդած արդեն երկրորդ ամսում ՀԷՑ–ը չի կարողացել ժամանակին կատարել ստանձած պարտավորությունները:
Հաշվի առնելով ուշացումները և ֆինանսական այլ խնդիրները՝ անցած տարվա նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Այսօր հրավիրված նիստում հանձնաժողովը պատրաստվում է հերթական անգամ պատժել հէցերին՝ պարտավորությունները ժամանակին չկատարելու համար: Նախատեսվում է ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով:
Կատարված ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովի աշխատակազմը հանգել է եզրակացության, որ «սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։