211652_close_icon
views-count2709 դիտում article-date 09:47 24-03-2015

Զարուհի Փոստանջյանը փրկե՞լ է իշխանությանը. 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է, որ Ազգային ժողովը երեկ մերժել է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությունը: Փոստանջյանը դրանով առաջարկում էր, որպեսզի խորհրդարանը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը դատապարտող և սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու մասին հայտարարություն ընդունի: Նախագիծը մերժվել է իշխող մեծամասնության ջանքերով: Խորհրդարանական մյուս ուժերը թեև վերապահումներ են ունեցել հայտարարության նախագծի տեքստի հետ կապված: Խնդիրը ոչ այնքան բուն հայտարարության տեքստն է, որքան փաստը, որ ԱԺ-ում կարող էր Գյումրիի սպանդի ու դրա հետևանքների վերաբերյալ քննարկում ծավալվել: Ակնհայտ է, որ այդ քննարկումների ընթացքում արդարացիորեն հնչելու էին հակառուսական հայտարարություններ, իսկ Հայաստանի իշխանությունը դա չէր կարող թույլ տալ: Պերմյակովի հարցով ԱԺ-ում քննարկումները կարող էին արժանանալ ռուսական կողմի, մեղմ ասած, դժգոհությանը, ինչը, հասկանալի է, Հայաստանի իշխանության համար անթույլատրելի է: Դրա համար էլ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը մերժվեց: Բայց կա նաև հարցի հակառակ կողմը՝ այս նախաձեռնությամբ ու այն մերժելու հնարավորությամբ, Փոստանջյանն ինչ-որ իմաստով փրկեց նաև իշխանությանը, որը Հայաստանի ու հայ հասարակության համար այդչափ զգայուն հարցի մերժումը ռուսական կողմին կարող է ներկայացնել՝ որպես հավատարմության հերթական դրսևորում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր