211652_close_icon
views-count1185 դիտում article-date 10:37 27-06-2014

Զարուհի Փոստանջյանը ներկա կլինի «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին

Հունիսի 28-ին ժամը 12:00-ին «Անի Պլազա» հյուրանոցում կմեկնարկի «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որի ընթացքում տեղի կունենա վարչության անդամների նոր ընտրությունը: Կներկայացվեն նաև խմբակցությունների և վարչության հաշվետվությունները: Կուսակցության 10-րդ համագումարին կմասնակցի նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով արդեն վերադարձել է ԱՄՆ-ից: Հիշեցնենք, որ պատգամավորը վերջին 6 ամիսներին գտնվում էր ԱՄՆ-ում և մասնակցում էր դասընթացների:

Նմանատիպ նյութեր