Զարուհի Փոստանջյանը նախագահական ընտրություններին մասնակցելու թրեյնինգներ է անցնում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Մեր տեղեկություններով, 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու թրեյնինգներ է անցնում ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը:
Նախ` պայքարը քաղաքակիրթ ու սուր դարձնելու, գենդերային հավասարությունն ապահովելու, ապաև` հարկավոր, ոչ ցանկալի թեկնածուների «հախից» գալու հարցում Զարուհին ուղղակի անփոխարինելի է: Այլ խնդիր է, թե վերջին պահին «Ժառանգություն» կուսակցության «վերստուգիչ փաթեթն» ում ձեռքում կհայտնվի, և մինչև 2018թ. ինչ կմնա «Ժառանգությունից», որն արդեն իսկ քայքայվում է «ստախանովյան» տեմպերով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։