Հնդկաստանում քննություններն արտագրելու գործով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Հնդկաստանի Բիհար նահանգում մոտ 300 մարդ է ձերբակալվել՝ դպրոցական քննությունների զանգվածային արտագրության գործով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք ծնողներ եւ աշակերտների ընկերները մտել էին դպրոցներ եւ երեխաներին հուշարար թղթեր փոխանցել:
Ձերբակալվածների մեծ մասը ծնողներ են: Մոտ 750 աշակերտ հեռացվել է դպրոցից: Միայն Բիհարում այս տարի ավարտական քննություն է հանձնում 1,4 միլիոն աշակերտ: