211652_close_icon
views-count1788 դիտում article-date 23:27 21-03-2015

Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները թեմայով դասընթաց է անցկացվել Ծաղկաձորում

Առողջապահության Նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2015 թվականի մարտի 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման նպատակով, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը իր խոսքում նշեց որ` նմանատիպ հավաքները ավանդույթ են դարձել և կրելու են շարունակական բնույթ: Նա նկատեց, որ տուբերկուլոզի մասին հանրության, հատկապես լրագրողների շրջանում իրազեկման ակցիաները կարևոր են, քանի որ հենց լրագրողներն են հանդիսանում այն օղակը, որոնց ճիշտ լուսաբանման շնորհիվ կարելի է արագ և արդյունավետ տեղեկատվություն տալ մեր հասարակությանը: Կենտրոնի տնօրենը խոսեց տուբերկուլոզի հիմնախնդիրների, գրանցած հաջողությունների և այն խոչնդոտների մասին, որոնք այսօր առկա են: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին զեկույցներ մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կոզմից: ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի կարծիքով` տուբերկուլոզը պարզապես հիվանդություն չէ, այն ունի և քաղաքական և սոցիալական նշանակություն: Հանդիպման հիմնական քննարկվող թեմաներն էին` Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, լրատվական միջոցների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի գործընթացում, Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և կանխարգելման հարցերը, տուբերկուլոզի բուժումը (ԴՈԹՍ,ԴՈԹՍ+ռազմավարություն), առկա խնդիրները, դեղորայքակայուն տուբերկուլոզի արդիականությունը Հայաստանի Հանրապետությունում, ՏԲ/ՄԻԱՎ համավարակի կառավարում, տեղական և միջազգային կազմակերպությունների դերը տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման գործընթացում: Խոսվեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմնական հաջողությունների մասին` կարևորելով տուբերկուլոզի վերացման ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանեցին մասնակիցների հարցերին։ Դասընթացը շարունակվելու է նաև մարտի 22-ին:

Նմանատիպ նյութեր