ՀՀ ՊՆ-ում տեղի կունենա «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը
Հոկտեմբերի 10-12-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում են «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգա նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Համաժողովի շրջանակներում կանցկացվի.
• «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով.
• մարտավարա-մասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժություն, որին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը և ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունը:
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ուժային, բժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ: Զորավարժությունը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին: