211652_close_icon
views-count6154 դիտում article-date 20:35 20-03-2015

ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Այսօր՝ մարտի 20-ին, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին: Նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և վերջիններիս այցի եկած ծնողների հետ: Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր