211652_close_icon
views-count1513 դիտում article-date 10:55 10-04-2014

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին

Ապրիլի 9-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին: Շնորհավորելով վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անլեիքների և համագործակցության հեռանկարների շուրջ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր