211652_close_icon
views-count1715 դիտում article-date 19:21 20-03-2015

Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մ-2 միջպետական ավտոճանապարհի [b][color=#CC0000]Երևան-Մեղրի հատվածի 207-237 կմ-ում առկա է մառախուղ՝ տեսանելիությունը մինչև 50մ:[/color][/b] Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում: [b][color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:[/color][/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր