Մեծ Պահք. ե՞րբ է կարելի Սբ. Հաղորդություն ստանալ
Արարատյան հայրապետական թեմը պատասխանում է հարցին, թե Մեծ Պահքի ժամանակ երբ է կարելի Սբ. Հաղորդություն ստանալ:
«Մեծ Պահքի շրջանում Սբ. Հաղորդություն կարելի է ստանալ միայն այն օրերին, երբ մեծ տոն է և եկեղեցում մատուցվում է բաց Պատարագ, օրինակ՝ մարտի 21-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապ մուտքի օրը, մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնին` Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի օրը, նաև ապրիլի 2-ին՝ Ավագ հինգշաբթի օրը, որն էլ նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում»: