211652_close_icon
views-count5027 դիտում article-date 09:02 20-03-2015

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 20-22-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա, 22-ի ցերեկը և 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևանում մարտի 20-22-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր