921 դիտում
15:01 19-03-2015
Պաշտոնատար անձն ուղղորդել է քրեական գործով վկաներին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանձնապես ծանր հանցագործության դեպքի առիթով հիշյալ բաժին հրավիրված վկաներին նախապես ցույց է տվել քրեական գործով կասկածյալի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն հենց նրա լուսանկարը:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
43352 դիտում
16:37 15-01-2014
Կապանի զինկոմի որդու դատը հետաձգվեց. դատախազը գործով վկաներին բերման ենթարկելու միջնորդություն ներկայացրեց
1438 դիտում
12:28 16-03-2015
Պաշտոնատար անձն ընկերների հետ խոշոր չափերի գողություն է կատարել
4564 դիտում
16:46 23-02-2022
Մարտի 3-ից ստուգայց իրականացնող պաշտոնատար անձն իրավասու է տեղում կիրառել պատասխանատվության միջոց․ ԱԱՏՄ
Այս բաժնից
481 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին