Լոս Անջելեսի Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու խաչմերուկը կկոչվի «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մարտի 18-ին փակ քվեարկությամբ հաստատել է «Փոքրիկ Հայաստան» անվամբ հայտնի Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու միջնորդությունը, որը պատկանում է խորհրդի անդամ Միչ Օ՛Ֆարելին: Այս մասին հաղորդում է [url=http://massispost.com/2015/03/la-city-council-approves-armenian-genocide-memorial-square/]massispost.com[/url]-ը:
Օ՛Ֆարելը և խորհրդի անդամներ Գրիգորյանը և Ֆուենտեսը ներկայացրել են նշված վայրում ամեն տարի հազարավոր ամերիկահայերի կազմակերպած Հայոց ցեղապանության 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները, քայլերթերը և այլ միջոցառումները:
«Առաջարկում եմ այս հրապարակի խաչմերուկը դարձնել հայ ժողովրդի դժբախտության հիշեցումը՝ մեծարելով ցեղասպանությունը վերապրած մեր մեծերին»,-ընդգծել է Օ՛Ֆարելը: