Մեքսիկայում հազարավոր մարդիկ տուժել են ջրհեղեղից
Մեքսիկայի Միչոական նահանգում գրեթե 3000 բնակիչներ տուժել են ջրհեղեղից: Արեւադարձային առատ տեղումների հետեւանքով գետերը դուրս են եկել հունից: Տեղի իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 800 բնակելի տուն: Որոշ թաղամասերում ջրի բարձրությունը 1 մետրից ավելի է:
Բնակիչներին առաջին օգնություն է ցուցաբերվում: Վերջին օրերին Մեքսիկայում տեղումների քանակը նորմայից զգալի բարձր է: Ծովի մակերեւույթից 3000 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերում ձյուն է եկել, իսկ ցածրադիր շրջանները ողողել են առատ անձրեւները: