Գերմանիայում մոտ 120 ավիաչվերթ է չեղարկվել Eurowings-ի օդաչուների գործադուլի պատճառով
Lufthansa գերմանական փոխադրողի դուստր ընկերությունը համարվող Eurowings ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով հոկտեմբերի 18-ին ավելի քան 120 չվերթ է չեղարկվել: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով մի շարք օդանավակայանների օպերատորների:
Դյուսելդորֆում չեղարկվել է պլանավորված 160 չվերթից 84-ը, Քյոլնի և Բոնի օդանավակայաններում՝ 63 չվերթից՝ 35-ը:
Սպասվում է, որ հոկտեմբերի 19-ին չեղարկվելու է շուրջ 100 չվերթ։
Գործադուլավորները պահանջում են աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավում՝ հանգստի ժամերի ավելացման հաշվին:
Գործատուն արդեն համաձայնել է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, արհմիությունը ցանկանում է 14: Eurowings-ն օրական միջին հաշվով իրականացնում է 500 թռիչք՝ փոխադրելով 50-ից մինչև 70 հազար ուղևորների։