28505 դիտում
12:47 17-03-2015
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է իրական վարորդն ու վարորդին փոխելու դրդապատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 15-ին Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Nissan մակնիշի 02 PR 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Վիլնյուսի փողոցի 113 շենքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Օհանյանը, իսկ հիվանդանց ժամանած քննիչին վիրավոր, 24-ամյա Վազգեն Առաքելյանի մտերիմները իբրև փորձել էին լավություն անել վարորդ Գ. Օհանյանին և հայտնել էին, որ ավտոմեքենան վարել է Վ. Առաքելյանը:
Պարզվել է նաև, որ այդ քայլի պատճառը եղել է այն, որ Գ. Օհանյանն իրավունք չի ունեցել վարելու ավտոմեքենա, քանի որ երբևիցե չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/15/46268/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 14/1 շենքի բնակիչ, 24-ամյա Վազգեն Առաքելյանը իր վարած Nissan մակնիշի 02 PR 101 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի թիվ 48 շենքի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր կասկադյորական վթարի հետևանքով գլխիվայր շրջվել և ընկել էր նշված շենքի մոտ կայանված, նույն շենքի բնակիչ, 26-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող Volkswagen մակնիշի 34 ՍQ 049 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Վթարի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանները: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Առաքելայնը, ով սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և նրա ուղևոր՝ Վիլնյուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Գևորգ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+