Եվրոպան Հայաստանին ԵՏՄ-ից «հեռանալու» շանս է տալիս. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի աշխատանքները տևելու են ևս երեք օր: Նստաշրջանին մասնակցում են եվրոպական բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր գուցե անմիջականորեն որոշումներ կայացնողներ չեն, սակայն ապահովում են այն քաղաքական ֆոնը, որով Եվրոպան վերաբերվում է Արևելյան գործընկերության ծրագրի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
Այդ քաղաքական գործիչների մեծ մասը շարունակում է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն՝ պահպանման, այլ նաև խորացման մասին: Ու ամենակարևորը՝ այդ հարաբերությունների համատեքստում արդեն ոչ միայն չի շրջանցվում, այլ նաև ընդգծվում է Հայաստանին անվտանգության համապատասխան երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը:
Եթե շատ ընդհանրական ձևակերպենք, ապա Եվրոպան Հայաստանին հերթական անգամ շանս է տալիս՝ անգամ գտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, դրանից «հեռանալու» առարկայական քայլեր անել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում