2112 դիտում
10:05 27-02-2020
Խորհրդարանական լսումներում ոչ թե Եվրոպան էր, այլ Պուտինը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաև այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռևս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։
Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որևէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, և եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական և տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։
Դրանցից, թերևս, ամենակարևորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որևէ իշխանություն վարել է երբևէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից և բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։
Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաև Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3304 դիտում
21:17 22-02-2018
Խորհրդարանական լսումներում քննարկվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորումները
2369 դիտում
09:54 17-03-2015
Եվրոպան Հայաստանին ԵՏՄ-ից «հեռանալու» շանս է տալիս. 168 Ժամ
4236 դիտում
10:23 26-10-2017
Եվրոպան այքան էլ չի ընդառաջել մեզ, կարելի էր ունենալ ավելի լուրջ համաձայնագիր. Հրանտ Բագրատյան. «168 ժամ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»