211652_close_icon
views-count2030 դիտում article-date 22:20 17-03-2015

Չելյաբինսկում սնդիկ պարունակող հազարավոր լամպեր են հայտնաբերվել

Չեյլաբինսկում հայտնաբերվել է սնդիկե լամպերի աղբանոց: Բնակիչներն այն նկատել են Տրուբնիկովի փողոցում՝ լքված ավտոկայանատեղիի հարեւանությամբ: Նախնական տվյալներով՝ աղբանոցում կան 18 հազար լամպեր, որոնք բնապահպանական լուրջ վտանգ են ներկայացնում: Բնապահպանների խոսքով՝ եթե լամպերը կոտրվեն, գազային վիճակում գտնվող սնդիկը կաղտոտի մթնոլորտը: Աղբանոցը տեւական ժամանակ նկատելի չի եղել: Այն ծածկված է եղել ձյան շերտով եւ շինարարական աղբով: Լամպերը տեղափոխելը եւս վտանգավոր է, քանի որ կոտրվելու հավանականությունը մեծ է: Քաղաքացիներն արդեն դիմել են պատկան կազմակերպությանը՝ խնդրանքով, որ վտանգավոր լամպերը ոչնչացվեն, սակայն մտավախություն ունեն, որ դրանք պարզապես կթափեն մեկ այլ՝ ոչ մարդաշատ վայրում:

Նմանատիպ նյութեր