211652_close_icon
views-count1656 դիտում article-date 20:13 31-07-2019

Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից։

Նմանատիպ նյութեր