Հրդեհ բնակարանում
Մարտի 16-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հասրաթյան փողոցի թիվ 15 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել 12:13-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ. Վ.-ի բնակարանի հյուրասենյակը (25 քմ)` գույքով: