2258 դիտում
14:40 15-03-2015
Հանրային արշավ՝ նյարդաբանական հիվանդությունների մասին
Մարտի 16-22-ը, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ 2015» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում է «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավը:
«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են նյարդաբանությանը նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Արշավի գլխավոր նպատակն է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:
«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավն այս տարի նշում է իր ստեղծման 20-րդ տարեդարձը: «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավը նույնպես միտված է բարձրացնելու հանրային իրազեկվածությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմեր, Պարկինսոն և այլն) վերաբերյալ:
Նախատեսվող միջոցառումները բաղկացած են լինելու երեք մասից. ստենդային ցուցադրություն, սոցիալական ցանցերի միջոցով հանրային իրազեկում, մրցույթներ, ինչպես նաև ֆիլմերի դիտումներ, որոնք կուղեկցվեն զեկուցումներով:
Ստենդային ցուցադրության բացումը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ին ժ. 11:00, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: Ստենդերը կներկայացնեն գիտահանրամատչելի տեղեկատվություն հայտնի մարդկանց՝ դերասանների, քաղաքական գործիչների, մարզիկների, երգիչների և նրանց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
19:00 31-07-2015
Նյարդաբանական բաժանմունքում բուժվող զինծառայողները ծեծել են հիվանդներից մեկին
1084 դիտում
11:38 15-12-2015
Տավուշի մարզի բնակչության շրջանում գերակշռում են սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդաբանական խնդիրները
1838 դիտում
21:52 24-03-2021
Մարզերում իրականացվում է ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան