ԱՄՆ 10 քաղաքացիներ հնարավոր է՝ «Էբոլա»-ով են վարակվել
                        Սյերա-Լեոնեում 10 հումանիտար աշխատակիցներ, որոնք ԱՄՆ քաղաքացի են, հնարավոր է՝ վարակվել են «Էբոլա» վիրուսով: Դա հաստատելու համար նրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ բժշկական համապատասխան հետազոտություն անցնելու: 
Բժիշկների խոսքով՝ նրանց մոտ դեռեւս չեն հայտնաբերվել վիրուսի ախտանշաններ, սակայն նրանք շփվել են ԱՄՆ մեկ այլ քաղաքացու հետ, որը վարակվել էր եւ երկու օր առաջ եւս տեղափոխվել  հայրենիք: 
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսի զոհերի թիվն անցել է 10 հազարից:  Վիրուսից ամենաշատը տուժել են աֆրիկյան Սյերա-Լեոնեն, Լիբերիան եւ Գվինեան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

