Փրկարարները փակ դռներ են բացել
Մարտի 14-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 8բ1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ճառագայթային փողոցի Ա շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան բանալիները ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մարտի 14-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանների դռները: