211652_close_icon
views-count1082 դիտում article-date 20:59 14-03-2015

ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները Բեյրութում

Բեյրութում նախատեսված են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները նաև Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային հանձնաժողովների և Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների, Հայկազյան համալսարանի ուսանողների հետ: ՀՀ դեսպանությունում նախարարը ներկա կլինի երախտագիտության երեկոյին, որին հրավիրված են Լիբանանում այլ երկրների դեսպաններ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի պաշտոնյաներ: Հայոց Ցեղասպանութեան 100-ամյակի միջոցառումների շրջանակում նախարար Հ. Հակոբյանը կմասնակցի և գնահատանքի խոսք կասի Բեյրութի «Ծաղիկ» գրական հանդեսի կազմակերպած Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը, կունենա մի շարք այլ հանդիպումներ և ընդունելություններ: Հ. Հակոբյանին կընդունի Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին:

Նմանատիպ նյութեր