211652_close_icon
views-count699 դիտում article-date 16:41 27-03-2015

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Աբու Դաբիում

Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ավստրալիա: Հայաստան վերադարձի ճանապարհին նախարարը Աբու Դաբիում հանդիպեց և զրույց ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ: Երեկոյան, ՀՀ սփյուռքի նախարարը Աբու Դաբիի նորակառույց Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցելու է Ծաղկազարդի արարողությանը և պատարագին, որը կմատուցի Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վարդապետ Տոնոյանը: Արարողությունը տեղի կունենա ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի հանդիսապետությամբ: Պատարագի ավարտից հետո ծաղկեպսակ կդրվի եկեղեցու տարածքում նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա Աբու Դաբիի Առաջնորդարանում տեղի կունենա նախարարի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր