211652_close_icon
views-count1872 դիտում article-date 18:37 14-03-2015

Շտաբային ուսումնավարժություն` Արարատի մարզում. լուսանկարներ

ՀՀ ՏԿԱԻ Արարատի մարզային վարչությունը կազմակերպել և իրականացրել է շտաբային ուսումնավարժություն, որը գլխավորել է Արարատի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանը: Արտաշատի 5-րդ դպրոցում տեղակայված թիվ 1 ՏՀԿ-ում ( տարհանման կենտրոնական հավաքակայան) տեղի ունեցած գործնական միջոցառման ընթացքում Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի տարբեր ենթակառուցվածքների ու մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ուսումնավարժության սկզբում հավաքակայանի ղեկավար, Արտաշատի 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանը քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանին զեկուցել է օդային տագնապի ազդարարման մասին, ներկայացրել ստեղծված իրավիճակն ու քաղպաշտպանության պետի հրահանգից հետո ուսումնական զորավարժությունները սկսելու մեկնարկը տվել: Այնուհետև հյուսիսային, հարավային, արևմտյան ու արևելյան զանգվածներում տեղակայված բնակիչները (այս դեպքում` դպրոցի աշակերտները) տեղափոխվել են դեպի տարհանման հավաքակայան: Հավաքակայանում գործել են տարհանման համար անհրաժեշտ բոլոր սրահները` երկու սպասասրահ, բուժկետ, հաշվառման, տեղաբաշխման խմբեր, հերթապահ հեռախոսակապ, ինչպես նաև հավաքակայանն ապահովված է եղել տաք սննդով: Միջանցքում պատերին փակցված են եղել տարհանվողների տեղաշարժը հեշտացնող ուղղորդող ցուցիչներ, տարհանվողները կրել են գլխարկներ, ակնոցներ ու շնչառական դիմակներ: Ամփոփելով շտաբային ուսումնավարժությունները` Ռուբիկ Աբրահամյանը բարձր է գնահատել վարժություների անցկացման որակն ու անձնակազմի պատրաստվածությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր