Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի, 15-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 2-5 աստիճանով:
Երևանում մարտի 14-ին, 15-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ի ցերեկը ,16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: