Հրդեհ փայտե տնակում
Մարտի 13-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասում՝ Զինակոչիկների կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող փայտե տնակում (տվյալ պահին չշահագործվող «Գյորգիի մոտ» սրճարան):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 18.24-ին: Այրվել է տնակը՝ մասամբ (20 քմ) և շինարարական փայտ (20 քմ):