Կաբաևան երեխա է ունեցել Պուտինից. շվեյցարական ԶԼՄ-ներ
                        Շվեյցարական ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր չի հայտնվել հանրության առաջ այն պատճառով, որ կրկին հայր է դարձել:
Շվեյցարական լրատվամիջոցները հաղորդում են, որ օրեր առաջ Շվեյցարիայի Սուրբ Աննայի հիվանդանոց է տեղափոխվել Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, մարմնամարզուհի Ալինա Կաբաևան՝ ծննդաբերելու համար:
Սուրբ Աննայի հիվանդանոցը հայտնի է իր մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնով, նշվում է, որ այստեղ բուժվելու և ծննդաբերելու են եկել շատ մեծահարուստներ՝ Ռուսաստանից:
 
Նշվում է, որ Կաբաևայի համար ամրագրվել է երկու համար, որոնցից մեկը տրվել է անվտանգության ծառայությանը:
Նշենք, որ ԶԼՄ-ները բազմիցս են գրել Ռուսաստանի նախագահի և Կաբաևայի սիրավեպի մասին, սակայն Կրեմլը միշտ հերքել է այդ լուրերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

