211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

views-count1012 դիտում article-date 17:31 13-03-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր