Անգոլայում ջրհեղեղների զոհ է դարձել 62 մարդ
Անգոլայի ափամերձ շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 62 մարդ, այդ թվում` 35 երեխա:
Պետական տեղեկատվական գործակալության տվյալներով, որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է 3 մետրի` վնաս հասցնելով տասնյակ շինությունների:
Անձրևները Անգոլայի տարածքի մեծ մասում շարունակվում են հունվարից. միայն մայրաքաղաք Լուանդայում ավերվել է ավելի քան 130 տուն: