211652_close_icon
views-count549 դիտում article-date 16:16 13-03-2015

Էդուարդ Շարմազանովը Տալլինում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին: Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաեւ Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի Բնապահպանության նախարար Մատի Ռայդման: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաեւ Տալլինի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:

Նմանատիպ նյութեր