211652_close_icon
views-count2100 դիտում article-date 13:05 13-03-2015

33-ամյա դատապարտյալը «Ֆեյսբուք»-ի միջոցով ծանոթացել է Մանուշի հետ և հափշտակել նրա գումարը

33-ամյա Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Մանուշ Խ.-ի հետ և վերջինիս գույքը հափշտակելու դիտավորությամբ ներկայացել է Վրաստանի Հանրապետությունում գործող տուրիստական գործակալության աշխատակից, շահել է նրա վստահությունը և գումարը վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420.000 ՀՀ դրամ գումար և խաբեության եղանակով հափշտակել այն` Մ. Խ.-ին պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Դատական քննությունը նշանակվել է մարտի 19-ին:

Նմանատիպ նյութեր