Ռոստովում մերկ տղամարդը վախեցրել է բնակիչներին. տեսանյութ
Ռոստովում մի քանի բնակիչներ ականատես են եղել ահասարսուռ տեսարանի: Քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին մի մերկ, արնաշաղախ գլխով տղամարդ գիշերով վազել է փողոցով՝ բացականչելով սատանայի եւ Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:
Նախ տղամարդը դուրս է նետվել թփուտներից, վազելով մոտեցել է երթուղայինի վարորդին, ինչ որ բան բացականչել, ապա բարձրացել սրահ եւ գոռգոռոցներով վախեցրել ուղեւորներին:
Ականատեսների խոսքով՝ տղամարդն ասել է. «Սատանան բոլորիս սպանելու է, իսկ Հիսուսը փրկելու է բոլորիս»: Ոստիկանությունում հաստատել են, որ նման մի քանի դեպք է տեղի ունեցել: Իրավապահները փորձում են պարզել կատարվածի մանրամասները: